Իրանը մտադիր է Աստարան միացնել Ադրբեջանի երկաթուղային ցանցին
International newsԹեհրանը շարունակում է իրանական Աստարան Ադրբեջանի երկաթուղային ցանցին միացնելուն ուղղված ջանքերը:
Այս մասին, ինչպես հաղրոդում է «Արմենպրեսս»-ը` վկայակոչելով vestikavkaza.ru կայքը, հայտարարել է Իրանի Գիլյան նահանգի նահանգապետ Մոհամեդ Ալի Նեջեֆին:
Նրա խոսքով` Իրանի քաղաքականությունն ուղղված է տարբեր շրջանների ներուժի հաշվառմամբ երկրի բազմակողմանի զարգացմանը:
Անդրադառնալով Իրանի նախագահի հանձնարարությամբ Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության նախագծին` նահանգապետը հայտնել է, որ դրա հետ կապված Ադրբեջանը համաձայնվել է 8 կիլիոմետրով երկարացնել իր երկաթուղին, ինչը թույլ կտա ադրբեջանական երկաթուղային ցանցը միացնել իրանական Աստարային:
Մոհամեդ Ալի Նաջաֆին հայտնել է, որ Աստարայի նահանգում շարունակվում են մաքսային ծառայության բարեկարգման աշխատանքները, զարգանում է ծովային նավահանգիստը եւ հատուկ տնտեսական գոտի է ստեղծվում:
Դրան զուհագեռ, Նաջաֆին նշել է, որ առաջիկա օրերին Ադրբեջան պետք է ժամանի Իրանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, որը գլխավորում է առեւտրատնտեսական համագործակցության գծով իրանա-ադրբեջանական հանձնաժողովի իրանական մասը: Այցի նպատակը հանդիսանում է իրանական Աստարայի հետ Ադրբեջանի երկաթուղային ճանապարհների միացման գծով նախագծի քննարկումը, հայտնել է iran.ru-ն: