Ուորլիքի Twitter-յան հերթական գրառումը վերջին հանդիպման վերաբերյալ
PoliticsՄոտ չորս ժամ առաջ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը, Twitter-ի իր միկրոբլոգում կատարարել է հետյալ գրառումը. «Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ լուրջ քննարկում է ծավալվել այն մասին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել սահմանային վերջին միջադեպերը զսպելու համար, որի հետևանքով տուժում են խաղաղ բնակիչները»:
Ավելի վաղ ամերիկացի համանախագահը մեկ այլ գրառում էր կատարել՝ նշելով, որ համանախագահները կոչ են արել դադարեցնել ճնշումները և վերջ տալ հարձակումներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ի երեկոյան Նյու Յորքում աշխատանքային հերթական այցելության շրջանակում ԱԳ նախարար Էդվարդ Նալաբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և Պիեռ Անդյոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը։ Հանդիպման ժամանակ Նալբանդյանն իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանի կողմից զինադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ և խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետևանքով ՀՀ երեք քաղաքացիների սպանությունը՝ նշելով, որ Ադրբեջանը վատ ավանդույթ է դարձրել տարածաշրջան կարևոր այցելություններից, բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին նույնիսկ մարդկային զոհերի գնով իրավիճակի սրումը՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով հանդիպումների նպատակահարմարությունը, խոչընդոտելով բանակցային գործընթացը։