Yerevan, 27.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հոգեբանական 10 զիլ փաստեր մեր մասին, որոնք մենք չգիտեինք

Blognews.am-ը գրում է.

Մարդու ուղեղը բազմաթիվ գաղտնիքներ է պարունակում, որոնց մասին մենք նույնիսկ չենք էլ կարող ենթադրել։ Ահա 10 հետաքրքիր հոգեբանական փաստեր, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ, թե ինչպես է աշխատում մեր մտածողությունը։

 1  Մեզ մոտ ի հայտ է գալիս «անուշադրության կուրություն»

Նայեք այս  տեսանյութը։ Անհրաժեշտ է հաշվել գնդակի փոխանցումների քանակը, որոնք անում են սպիտակ շապիկով մարդիկ։ Մինչև կարդալը շարունակելը նախ դիտեք տեսանյութը։ 

Սա «անուշադրության կուրություն» կոչվող երևույթի օրինակ է։ Գաղափարը կայանում է նրանում, որ մենք հաճախ կույր ենք այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում բառացիորեն մեր քթի տակ, եթե մենք կենտրոնացած ենք մեկ այն խնդրի վրա։

Այս դեպքում գորիլայի կոստյումով մարդը մտնում է խաղացողների խմբի մեջ, կանգ առնում ու նորից գնում։ Խաղացողների փոխանցումների վրա կենտրոնացած՝ մենք չենք նկատում գորիլային։ Ավելին՝ նրանք, ովքեր նկատում են գորիլայի հայտնվելը, բաց են թողնում այլ մանրուքներ, ինչպես, օրինակ, վարագույրների գույնի փոփոխությունն ու աղջիկներից մեկի հեռանալն է։

 2  Մենք դժվարությամբ ենք ընկալում կարմիրի և կապույտի համադրությունը

Չնայած այս գույներն օգտագործվում են շատ երկրների ազգային դրոշների վրա, այնուամենայնիվ, դրանց համադրությունը դժվարությամբ է ընկալվում մեր տեսողության կողմից, երբ դրանք միմյանց կողքի են դրված։ 
Սա կատարվում է «քրոմոստերեոպսիս» կոչվող երևույթի պատճառով, որը հանգեցնում է  նրան, որ որոշ գույներ ավելի արտահայտիչ են դառնում, մյուսներն՝ «անհետանում»։ Սա գրգռում է ու հոգնեցնում աչքերը։ Ամենից շատ այս էֆեկտն առաջանում է կապույտի ու կարմիրի, ինչպես նաև կարմիրի ու կանաչի համադրությունից։

 3  Մենք իրերն այնպես չենք ընկալում, ինչպես տեսնում ենք

Քեմբրիջի համալսարանի հետազոտությունների համաձայն՝ «Կաևրոր չէ, թե ինչ դասավրովածություն ուենն բառրեը, կարևրոն այն է, որ դարնց աջառին ու վեջրին տաեռրն իրնեց տեուղմ լիենն»։ 
Նույնիսկ, եթե մյուս տառերը խառնվեն, մենք, միևնույն է, կարող ենք կարդալ նախադասությունը։ Սա տեղի է ունենում, որովհետև մարդկային ուղեղը ոչ թե բոլոր տառերն է կարդում, այլ ամբողջական բառը։ Այն մշտապես տեղեկատվությունը վերարտադրում է մեր զգացողության օրգաններից, և այն, թե ինչպես ենք մենք ընկալում տեղեկատվությունը (այս դեպքում բառերը), որպես կանոն տարբերվում է նրանից, թե ինպես ենք մենք այն տեսնում (խառնած տառեր)։

 4  Հաճույքները բավարարելը հետաձգելու կարողությունը ձևավորվում է մանկության հասակում

Անհապաղ հաճույքներին դիմադրելը ու դրանք բավարարելը հետաձգել կարողանալու կարողությունը ձևավորվում է վաղ մանկության տարիքում։ Մարդիկ, ովքեր վաղ տարիքից կարողանում են զսպել հաճույքների բավարարումը կամ հետաձգել այն, ավելի լավ են սովորում դպրոցում ու ավելի լավ են կարողանում հաղթահարել սթրեսն ու հիասթափությունը։

 5  Մեր ժամանակի 30 տոկոսը ծախսում ենք երազանքներին տրվելու վրա

Սիրո՞ւմ եք թռչել ամպերում։ Հոգեբանների համաձայն՝ մենք բոլորս սիրում ենք երազանքներին տրվել մեր ունեցած ժամանակի առնվազն 30 տոկոսի դեպքում։ Մեզնից շատերն ավելի շատ են երազում, սակայն միշտ չէ, որ սա վատ է։ Հետազոտողները պնդում են, որ մարդիկ, ովքեր սիրում են երազել, որպես կանոն ավելի հնարամիտ են ու ավելի լավ են կարողանում հաղթահարել ամենատարբեր խնդիրները։

 6  Սովորությունը ձևավորվում է միջինը 66 օրում

Որքան ավելի բարդ է վարքը, որը մենք ցանկանում ենք սովորություն դարձնել, այնքան ավելի շատ ժամանակ է մեզ անհրաժեշտ այն ամրապնդելու համար։ Նրանց, ովքեր ցանկանում են կանոնավոր մարզվելու սովորություն ձեռք բերել, 1,5 անգամ ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, քան նրանց, ովքեր փորձում են ընթրիքին մրգեր ուտելու սովորթյուն ձեռք բերել։
Նույնիսկ եթե Դուք մեկ կամ երկու օր բաց եք թողնում, դա չի ազդում սովորությունը ձեռք բերելու վրա, սակայն իրար հետևից չափից շատ բաց թողնված օրերը կարող են դանդաղեցնել գորընթացը։

 7  Մենք գերագնահատում ենք ապագա իրադարձությունների հանդեպ ունեցած մեր արձագանքը

Մենք այնքան էլ լավ չենք կանխատեսում ապագան։ Ավելի կոնկրետ ասած՝ մենք գերագնահատում ենք ապագա իրադարձությունների հանդեպ ունեցած մեր արձագանքն ու պատկերացումները՝ անկախ դրանց դրական կամ բացասական լինելուց։

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ կարծում են, թե դրական իրադարձությունները, ինչպես, օրինակ, ամուսնությունը կամ խոշոր շահումն իրենց ավելի երջանիկ կդարձնի, քան իրականում տեղի է ունենում։ Նույն կերպ մենք կարծում ենք, որ բացասական իրադարձություններն, ինչպես, օրինակ, աշխատանքը կորցնելը կամ դժբախտ պատահարն է, մեզ մոտ ավելի շատ ընկճվածություն կառաջացնի, քան իրականում դա կարող է լինել։

 8  Մենք մեղադրում ենք մեկ այլ մարդու և ոչ թե իրավիճակին (կամ իրավիճակին և ոչ թե ինքներս մեզ)

Հիշեք այնպիսի դեպք, երբ Դուք սպասել եք հանդիպումից ուշացող մեկին։ Ամենայն հավանականությամբ, Դուք նրա ուշացումը բացատրել եք այդ մարդու անպատասխանատվությամբ ու անփութությամբ։ Հակառակ իրավիճակում Ձեր սեփական ուշացումը Դուք բացատրում եք արտաքին գործոններով, ինչպես, օրինակ, ճանապարհատրանսպորտային խցանումների առկայությամբ։

Հոգեբանության մեջ սա անվանում են «սոցիալական ընկալման հիմնարար սխալ», որը վերաբերում է մյուս մարդկանց վարքն անձի ներքին առանձնահատկությունների հիման վրա, իսկ սեփական վարքն՝ արտաքին գործոններով բացատրելուն («ես այլ ընտրություն չունեի», «բախտս չբերեց»)։

Ցավոք, նույնիսկ գիտակցելով մեր անարդար դատելու հակումը՝ մենք, միևնույն է, շարունակում ենք կրկնել այդ սխալը։

 9  Ընկերների քանակությունը սահմանափակ է

Նույնիսկ եթե մենք կարող ենք հպարտանալ սոցիալական ցանցերում մեր ունեցած հազարավոր ընկերներով, իրականում մեր ընկերները շատ ավելի քիչ են։ Հոգեբաններն ու մարդաբանները պնդում են, որ մոտ կապերի քանակը, որը կարող է ունենալ մարդը, տատանվում է 50-150-ի սահմանում։

 10  Մենք գիտենք՝ ինչպես անել այնպիսի բաներ, որոնք նախկինում երբեք չենք արել

Պատկերացրեք, որ նախկինում երբեք iPad չեք տեսել, սակայն այն նվիրել են Ձեզ ու առաջարկել գիրք կարդալ դրանով։ Դեռ մինչև Դուք կմիացնեք iPad-ն ու կսկսեք օգտագործել այն, Ձեր ուղեղում արդեն իսկ պատկերացումներ կլինեն այն մասին, թե ինչ տեսք կունենա գիրքն էկրանի վրա, թե ինչ գործառույթներից կարող եք օգտվել և թե ինչպես պետք է օգտվեք դրանցից։

Այլ կերպ ասած՝ Դուք ունեք պլանշետով գիրք կարդալու «մտավոր մոդելը», նույնիսկ եթե երբեք չեք արել դա նախկինում։ Ձեր «մտավոր մոդելը» կտարբերվի այն մոդելից, որն ունի այն մարդն, ով էլեկտրոնային գրքեր է կարդացել, և նրանից, ով ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում iPad-ն ընդհանրապես։ Այս մոդելները հիմնվում են ոչ ամբողջական փաստերի, անցած փորձի ու ինտելեկտուալ պատկերացումների վրա։

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead