Ագուերոն ֆուտբոլի պատմության մեջ լավագույնն է համարում երկու բրազիլացու և երկու արգենտինացու
Sport«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, թե ում է համարում լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ։
-Ինձ համար պատմության լավագույն ֆուտբոլիստները նրանք են՝ Մեսսին, բրազիլացի Ռոնալդոն, Ռոնալդինյոն և Մարադոնան: Ես ընդամենը չորս խաղացողի նշեցի, քանի որ ինձ համար հենց նրանք են լավագույններից լավագույնները:
Պատմության մեծագույն ֆուտբոլիստն ինձ համար Մեսսին է, իսկ ինձ վրա ամենամեծ ազդեցություն թողած ֆուտբոլիստը բրազիլացի Ռոնալդոն է,-ասել է Արգենտինայի հավաքականի հարձակվողը։