Միջազգային հանրության վերաբերմուքն Ադրբեջանի մոտ ամենաթողության տպավորություն է ստեղծում. Գագիկ Մինասյան
PoliticsԱդրբեջանը դուրս է գալիս բոլոր ընդունելի սահմաններից` արդեն կրակելով խաղաղ բնակչության վրա:
«Գոնե այս աղաղակող դեպքերից հետո միջազգային հանրությունը պետք է իր ձայնը բարձրացնի, որպեսզի Ադրբեջանի անպատասխանատու քայերով պատճառով մի կողմից չսպանվեն անմեղ կանայք, մյուս կողմից էլ վտանգի տակ չդրվի սեփական ազգաբնակչությունը, քանի որ Հայաստանը կտա այդ սանձարձակ քայլերի պատասխանները և չի բացառվում, որ կտուժեն նաև Ադրբեջանի խաղաղ քաղաքացիները»,- սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց ՀՀ ԱԺֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԳագիկ Մինասյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանի քաղաքականությունը հանգեցնում է այն բանին, որ Ադրբեջանը քաղաքացիական անձանց օգտագործում է որպես վահան իր զինվորների համար, իսկ հայ զինվորը չի կրակում անպաշտպան քաղաքացու վրա: Սակայն, այս ամենը պետք է վերջ ունենա և, ըստ Մինասյանի, հայկական կողմի պատասխանը պետք է լինի ավելի քան համարժեք, որպեսզի Ադրբեջանն այլևս նման քայլերի չդիմի:
«Բազմիցս միջազգային կառույցներին արվել է առաջարկ, որ ստեղծվի ցանկացած միջադեպ մինչև վերջ հետաքննելու և մեղավորին պատժելու մի համակարգ: Մեր առաջարկությունը ընդունվեց միջազգային հանրության և Մինսկի խմբի համանախագահների կողմից, սակայն, երբ Ադրբեջանը դեմ եղավ մեր առաջարկին, բոլորն ընկրկեցին, նույնը եղավ նաև դիպուկահարերին առաջագծից հետ քաշելու առաջարկի դեպքում»,- հավելեց նա:
Մինասյանը հավելեց, որ միջազգային հանրության այս վերաբերմունքը Ադրբեջանի իշխանությունների մոտ ստեղծում է ամենաթողության տպավորություն: Նրանց թվում է, թե իրենց շանտաժի քաղաքականությունը կարող է հաջողության հասնել, և սա միայն այն պատճառով, որ միջազգային հանրությունն անհետևողականություն է ցուցաբերում և բոլորի համար ընդունելի նորմերը չի պարտադրում Ադրբեջանի իշխանություններին:
Հակառակորդի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ինզոհվել է քաղաքացիական անձ, 2-ը` վիրավորվել: Զոված քաղաքացիներն են` 1974թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնիէր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ Պառավաքար համայնքում հակառակորդիկրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը: