Եգիպտոսի ոստիկանությունը ոչնչացրել է Իտալիայի հյուպատոսարանի մոտ պայթյունի կազմակերպիչներին
International newsԵգիպտոսի իրավապահ մարմինները ոչնչացրել են «Իսլամական պետության» հետ կապ ունեցող 9 գրոհայինների, որոնք մասնակցել էին Կահիրեում Իտալիայի հյուպատոսարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը։
Ոստիկաններն իրենց գործակալների միջոցով հստակ իմացել էին ահաբեկիչների հանդիպման տեղն ու ժամը։ Հանդիպման ժամանակ արմատականները պլանավորում էին մուսուլմանական զոհաբերության տոնի՝ Աիդ ալ Ադհայի վերջին օրերին նոր ահաբեկչություններ կազմակերպել։
Ոստիկաններն առաջարկել են նրանց հանձնվել, որից հետո կրակ են արձակել։
Ավելի վաղ «Իսլամական պետություն» խմբավորումն իր վրա էր վերցրել Կահիրեում Իտալիայի հյուպատոսարանի մոտ պայթյունիպատասխանատվությունը, որի հետեւանքով վերջին տվյալներով 30 մարդ էր տուժել։