Yerevan, 13.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արցախի կառավարությունը հաստատել է 2016-2018թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Politics

 Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ։ Գործադիրը հաստատել է ԱՀ 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Այն ներկայացրել է ԱՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, ով, մասնավորապես, ասել է, որ նշված 

ժամանակահատվածում բյուջեի սեփական և ընդհանուրեկամուտների կրճատում է սպասվում։ 

«Ընդհանուր առմամբ, պետական բյուջեի ծախսերը 2016 թվականին կկազմեն մոտ 88 միլիարդ դրամ, իսկ 2018 թվականին՝ 89,8 միլիարդ դրամ։ Աշխատավարձերի և թոշակների մասով իրականացվող ծախսերը կպահպանվեն գրեթենույնությամբ։ Արդեն հոկտեմբեր ամսից կսկսվի եկող տարվա պետբյուջեի քննարկումը, որում կհաշվարկվեն նաև ՀՀ-ի կողմից տրամադրվող միջպետական վարկի հնարավոր կրճատումները»,- ասել է Ս. Թևոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, արձագանքելով ֆինանսների նախարարի ներկայացրած զեկույցին՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը նշել է, որ համաշխարհային տնտեսական տեղաշարժերը բացասական հետևանքներ են թողել ՀՀ և ԱՀ տնտեսությունների վրա։ «Չնայած պետական բյուջեի կրճատումչի լինի Արցախում, սակայն նշանակալի ավելացում նույնպես չի նախատեսվում։ Հնարավորության դեպքում ձգտելու ենք չավելացնել դեֆիցիտը, իսկ ընդհանուր ֆինանսական միջոցներն ուղղվելու են տնտեսական աճի ապահովմանը։ Ներկայումս բանկային համակարգը դադարեցրել է տնտեսական տարաբնույթ ծրագրերի իրականացմանն ուղղված վարկավորումը, ինչը նշանակում է, որ առևտրի ևսպասարկման ոլորտներում առկա աճի տեմպերը պետք է համապատասխանեցվեն տնտեսական աճի տեմպերին։ Պետք է ևս մեկ անգամվերանայել պետբյուջեի միջոցներով իրականացվող ծախսերը»,- ասել է վարչապետը։

Ա. Հարությունյանը նշել է, որ արդեն իսկ կրճատվել է պետական ծառայողական 30 ավտոմեքենա, և հանձնարարել է գերատեսչությունների ղեկավարներին սեղմ ժամկետներում ներկայացնել կրճատման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկերը։ Պետական ծառայողական  ավտոմեքենաների կրճատմամբ խնայված միջոցները, վարչապետի խոսքով, ուղղվելու են  առողջապահության համակարգի բարելավմանը, մասնավորապես՝ հանրապետության  գյուղական համայնքների համար շտապօգնության ավտոմեքենաների ձեռքբերմանը։

Խոսելով սոցիալական ծրագրերի մասին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ դրանք համապատասխանում են ՀՀ-ում վարվող սոցիալական քաղաքականությանը, և այդ  առումով նոր փոփոխություններ չեն նախատեսվում։

Այնուհետև կառավարությունը հաստատել է բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգը։ Ինչպես նշել է վարչապետ Հարությունյանը,  ժամանակի  ընթացքում պետք է վերանայել այդ կարգի սկզբունքները, քանի որ արդար չէ, երբ պետությունը բոլոր քաղաքացիների ծախսերը հավասարաչափ է սուբսիդավորում։

Գործադիր մարմնի սահմանած կարգով մասնակի սուբսիդավորվելու է  նաև մեխանիկական  եղանակով մատակարարվող ոռոգման ջրիհամար ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը:

Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ փոփոխություններ են կատարվել էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան բաժինների անվանումներում, հաստատվել են համապատասխան ստորաբաժանումների կանոնադրությունները,  իսկ ոլորտին վերաբերող մի շարք որոշումներ ուժը կորցրած  են ճանաչվել։

Գործադիրի ընդունած մեկ այլ որոշման համաձայն՝ ընթացիկ տարվա հուլիսի 1-ից 2000 դրամով ավելանալու է զինվորական կենսաթոշակը հաշվարկելու համար կիրառվող հիմնական կենսաթոշակի  չափը՝ հասնելով 16 հազար դրամի, իսկ 200 դրամով՝ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ դառնալով 1,5 հազար դրամ։ Գործադիրը վերանայել է նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի   զինծառայողների (ԽՍՀՄ բանակի՝ 122 կենսաթոշակառու) և  նրանց ընտանիքների անդամների զինվորական կենսաթոշակների չափերը՝ 1-ին խմբի հաշմանդամի կենսաթոշակի չափը սահմանելով 36 հազար դրամ (ներկայումս՝ 31,500դրամ), 2-րդ խմբի հաշմանդամի կենսաթոշակի չափը՝ 26 հազար դրամ (ներկայումս՝ 23,1 հազար դրամ), 3-րդ խմբի հաշմանդամի կենսաթոշակի չափը՝ 18 հազար դրամ (ներկայումս՝ 15,75 հազար դրամ), մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի չափը՝ 24 հազար դրամ (ներկայումս՝ 21 հազար դրամ), իսկ& nbsp;երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող  զավակի դեպքում՝ 80 հազար դրամ (ներկայումս՝ 70 հազար դրամ)։

Կառավարության նիստում փոփոխության է ենթարկվել նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը, և 2016 թվականի հունվարի 1-ից այն աճելու է  շուրջ 43 տոկոսով՝ կազմելով 50 հազար դրամ։ Կենսաթոշակի գումարների կրկնակի վճարման հնարավոր դեպքերը բացառելու համար՝ այսուհետև վերահաշվարկվելու են սոցիալական և զինվորական կենսաթոշակների հիմքերը:

Գործադիրը հաստատել է «ԼՂՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման 2015 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշիռ) մասին» որոշման նախագիծը: Համաձայն դրա՝ հանրապետության հողային պաշարների գերակշռող մասը կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 593,325 հեկտար, և անտառային ֆոնդի հողերը՝ 460,474 հեկտար, իսկ  ըստ սեփականության սուբյեկտների՝գերակշռում են պետության սեփականություն հանդիսացող  հողերը։

Կառավարության որոշմամբ հստակեցվել է «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը լիցենզավորող պետական կառավարման մարմինների ցանկը: Սահմանվել է նաև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքների դրոշմավորման կարգը։

Կառավարությունը հաստատել է դատական գործերի դասակարգումը, դատական վիճակագրության՝ պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկն ու հրապարակման կարգը և սահմանել վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը, ինչպես նաև՝ դատական գործի վիճակագրական  քարտի ձևը և բովանդակությունը:

Նիստում հաստատվել է այն պետական մարմինների և կազմակերպությունների ցանկը, որոնք պետական պատվերով ստանալու են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պաշտոնական պարբերականները:

Գործադիր մարմինը հավանություն է տվել ««Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծին, որի մշակումը պայմանավորված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար հավասար հնարավորություններ և պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ։ Կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը տեղեկացրել է, որ գնահատման և  թեստավորման կենտրոնին կից  արդեն գործում է մանկավարժա-հոգեբանական կենտրոն, որը համապատասխան աշխատանքներ է տանում դպրոցներում սովորող առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ։ Նախարարն անդրադարձել է նաև 2015-2016թթ. ուսումնական տարում դպրոցականների թվին՝  նշելով, որ նախորդ տարվա համեմատ այն  ընթացիկ տարում ռեկորդային աճ է գրանցել՝ ավելանալով 947-ով։ Գործադիր իշխանության ղեկավարը գոհունակություն է հայտնել այդ առթիվ  և նշել, որ կառավարուÕ �յունը շարունակելու է հետևողական աշխատանք տանել հանրապետությունում ժողովրդագրական կայուն աճ ապահովելու ուղղությամբ։

Կառավարության անդամների հավանությանն է արժանացել ««Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը: Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:

Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025