Խադիջա Իսմայիլովային թույլ չեն տվել տեսակցել ընտանիքի անդամների հետ
International newsԱդրբեջանցի լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գրասենյակի աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովային թույլ չեն տվել հանդիպել ընտանիքի անդամների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայութ յան թղթակցի հետ զրույցում հայտնել է Խադիջայի մայրը` Էլմիրա Իսմայիլովան:
«Այժմ տոն է, սակայն մեզ թույլ չտվեցին տեսնել նրան: Մենք միայն հեռախոսով ենք զրուցել»,- հայտնել է Էլմիրան` նշելով, որ նախկինում կարողացել են ամեն շաբաթ մեկ անգամ տեսնվել:
Խադիջա Իսմայիլովան սեպտեմբերի 1-ին ծանրհանցագործությունները քննող Բաքվիդատարանի կողմից դատապարտվել է 7 տարիև 6 ամիս ազատազրկման` զրկվելով 3 տարիղեկավար պաշտոն վարելու իրավունքից:Դատարանն Իսմայիլովային անմեղ է ճանաչել 125-րդ հոդվածով (ինքնասպանության դրդում)` նշելով, որ այս ա ռումով չկանբավարար ապացույցներ:
Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովանհանդիսանում է Ադրբեջանում իշխանության վերին օղակներում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննություններիհեղինակ, որոնց արդյունքում բացահայտվել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի< /i> եւ նրա ընտանիքի օֆշորյանգոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ունեցվածքը: Վերջին տարիներին նա թոք-շոու էր վարում«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում: