Yerevan, 29.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը «Գամարջոբա, մամա...» նախագծով ազդարարեց 150-րդ թատերաշրջանի մեկնարկը

Culture

«Գամարջոբա, մամա...» հայ-վրացական նախագծով, սեպտեմբերի 24-ին, ազդարարվեց Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նոր՝ 150-րդ հոբելյանական  թատերաշրջանի մեկնարկը:  Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի հետ աճեմյանցիներն արդեն երկրորդ անգամ են համատեղ նախածով ներկայանում. մինչ «Գամարջոբա, մամա...»-ն, կոտրելով թատերական ավանդական կարծրատիպը, Գյումրիի թատրոն ը խստապահանջ գյումրեցի թատերասերի դատին ներկայացրեց «Այ քեզ խաթաբալա»  համատեղ նախագծը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությունը:  Երկու հնագույն թատրոնների այս բացառիկ նախագիծը ոչ միայն հայ թատրոնի պատմության մեջ  նոր էջ գրեց, այլ նաև կարողացավ հաստատուն քայլերով մտնել ժամանակակից թատրոն՝  նոր շնչով ու նոր ասելիքով պարարտ հող ստեղծելով  «Գամարջոբա, մամա...» կատակերգության համար:

Ժան Բրիկեռի այս թեթև, ռոմանտիկ, կենցաղային հոգսերից ու առօրյա դժվարություններից հեռու վոդևիլային ստեղծագործությունը  նոր թատերաշրջանը ուրախ տրամադրությամբ սկսելու խորհուրդն ունի, սակայն, հոբելյանական տարվա ընթացքում հանդիսատեսի համար  թատրոնը կլինի նոր այլ անակնկալներով լի: Ի դեպ, ֆրանսիացի գրողի այս ստեղծագործությունն առաջին անգամ է բեմադրության վերածվել՝գյումրեցի բեմադրիչ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավորռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի ջանքերով, ով «Արմ ենպրես»-ին վստահեցրեց՝ հանդիսատեսն այս թատերաշրջանին չի ձանձրանա, ներկայացումները կլինեն բազմաժանր: Բացի կատակերգությունից, երկարատև դադարից հետո, թատրոնը կներկայացնի «Լիր Արքա»-ն: Այս տարի հանդիսատեսին կներկայացվի նաև «Արշիլ Գորկի» բեմադրությունը:

««Գամարջոբամամա...»-ի նպատակը ժողովրդին որոշ ժամանակ առօրյա խնդիրներից շեղելն է՝ գանծիծաղեն ուգնանԱնշուշտ մեր թատրոնը միայն այդ առաքելությունը չունիշատ շուտով մենք կունենանք մի շատ բարդներկայացում՝  Աննա Պետրոսյանի «Արշիլ Գորկի»-նռեժիսոր` Հովհաննես ՀովհաննիսյանԱյս ներկայացումըՑեղասպանությանը մեր անդրադարձն է՝ իր ասելիքովԸստ տրամաբանության՝ մենք սկսեցինք թատերաշրջաննավելի թեթև ժանրով ու ձևաչափովիսկ շարունակությունը կլինի ավելի «ծանր»«,- վստահեցրեց Լյուդվիգ Հարությունյանը:   

 Գյումրեցի դերասանների հետ նույն բեմում և գյումրեցի հանդիսատեսի համար կատակերգություն խաղալը՝ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասան Սերգո Սաֆարյանը մեծ պատասխանատվություն է համարում: «Սա արդեն երկրորդ  համատեղ նախագիծն էորըչգիտեմ երբբայցհամոզված եմ՝ շարունակությունկունենաԲոլորը հարցնում ե ՝ հնարավո՞ր է տեղափոխվեմ Գյումրի.  ես Թբիլիսիի իմ թատրոնը շատ եմ սիրում,շատ սիրեցի նաև Գյումրիի թատրոնըև ուրեմնինչո՞ւ տեղափոխվելեթե կան նմանատիպ հրաշալի նախագծեր:Հուսով եմշատ շուտով Թբիլիսիի թատրոնը կհրավիրի գյումրեցի դերասաններին Թբիլիսիև մենք ներկայացումկբեմադրենք Թբիլիսիի հանդիսատեսի համար»,- նշեց Սերգո Սաֆարյանը:

Աճեմյանցիները պատրաստվում են նշել հանրապետության հնագույն թատրոններից մեկի՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 150- ամյակը. իրադարձությունը ոչ ստանդարտ տոնի վերածելով ոչ միայն Գյումրիում, այլ նաև ողջ հանրապետությունում:  Այդ նշանակալից մշակութային միջոցառումը չի ամփոփվելու մեկ օրում. միջոցառումները կշարունակվեն ողջ տարվա ընթացքում ու կլինեն  շատ բազմաբովանդակ: Թատրոնի կոլեկտիվը վստահեցնում է՝ մշակութային մայրաքաղաքն այս անգամ էլ կդառնա թատերական մայրաքաղաք:

Նոր՝ հոբելյանական,  թատերաշրջանի բացումն ազդարարող ներկայացման առաջնախաղն անցավ այնպես, ինչպես սպասվում էր՝ բուռն ընդունելությամբ ու երկարատև ծափողջույններով՝ հաստատելով, որ ներկայացումն ընդունվեց հանդիսատեսի կողմից: Ներկայացման ավարտից հետո նոր թատերաշրջանի առթիվ աճեմյանցիներին շնորհավորեց  Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը«Այսօր բացվոմ է հոբելյանական 150-րդ թատերաշրջանը՝ տոնակատարությամբ, առաջնախաղով ու հրաշալի ներկայացումով: Այս թատրոնը հրաշալի ապագա ու հրաշալի գեղարվեստÕ �կան ղեկավար ունի: Հրաշալի է, երբ Գյումրիում ծնվում են երիտասարդներ, ովքեր պատրաստակամություն են հայտնում իրենց ուսերի վրա տանելու թատրոնի հետագա ճակատագիրը: Կարծում եմ՝ բոլորս պետք է պահպանենք ու փայփայենք այս շունչը, քանզի դրանով կապահովենք մեր թատրոնի ապագան: Թատրոնի  մտածողությունը  շատ հետաքրքիր ու այսօրվա թատրոնի պահանջներին համահունչ է դարձել, և ես կասկած չունեմ, որ դեռ շատ ու շատ առիթներ եմ ունենալու ծափահարելու այս հրաշալի կոլեկտիվին: Չեմ կարող նաև այսօր չհիշել թատրոնի երախտավորներին, այն հզոր անհատականություններին, ովÖ �եր կազմում են  հայ թատրոնի ոսկե էջերը, և ես կասկած չունեմ, որ այսօրվա կոլեկտիվը կրում է այդ մարդկանց շունչը և տանում է այդ մարդկանց անունները, քանզի, եթե մենք կորցնենք մեր հիշողությունը, կվտանգենք մեր ապագան»,- նշեց Հակոբ Ղազանչյանը:

Արմենուհի Մխոյան

Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia