«Ուլիս»-ը պարտվեց «Արարատին», «Գանձասար-Կապան»-ն ու «Շիրակ»-ը ոչ-ոքի խաղացին
SportՖուտբոլի Հայաստանի առաջնության 8-րդ տուրում կայացան «Ուլիս»-«Արարատ» և «Գանձասար-Կապան»-«Շիրակ» հանդիպումները:
Երևանի «Ուլիս»-ը կրկին չհաղթեց: «Արարատ»-ը կարողացավ առավելության հասնել 2-1 հաշվով. «Արարատ»-ի կազմում աչքի ընկավ Բրայան դե Դա Ֆուենտեն, ով դարձավ դուբլի հեղինակ, իսկ «Ուլիս»-ի միակ գնդակը խփեց Միլուտին Իվանովիչը:
«Գանձասար-Կապան»-«Շիրակ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1-1: Գյուրմրեցիների կազմում գոլի հեղինակ դարձավ Գևորգ Հովհաննիսյանը, իսկ «Գանձասար-Կապան»-ի կազմում՝ Դամիր Մեմովիչը: