Վան Գալ. Շոուն առնվազն վեց ամիս բաց կթողնի
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հաղորդել է, որ թիմի պաշտպան Լյուկ Շոուն ով սկսել է վերականգնվել ծանր վնասվածքի պատճառով տարած երկու վիրահատություններից հետո, առնվազն կես տարով շարքից դուրս է մնացել։ Ավելի վաղ մամուլում լուրեր կային, որ Շոուի ապաքինման համար ինը ամիս կպահանջվի։
-Շոուն բաց կթողնի առնվազն վեց ամիս։ Չի կարելի կանխատեսել, թե ինչպես կընթանա վերականգնման գործընթացը։ Ծանր վնասվածքը հարված է ֆուտբոլիստի համար։ Լյուկը գիտի, որ ստիպված է լինելու երկար ճանապարհ անցնել, բայց ամենակարևորն այն է, որ նա ամուր խառնվածք ունի,-ասել է հո;անդացի մասնագետը «BBC»-ին։