Բենիտես. Դժվար է ազատ տարածություն գտնել, երբ մրցակիցն ամրանում է պաշտպանությունում
SportՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Մալագայի» հետ տնային խաղում գոլազուրկ ոչ-ոքին։
ժՄենք բազմաթիվ հարվածներ կատարեցինք դարպասին, բավական մեծ թվով պահեր ստեղծեցինք, սակայն չկարողացանք գոլ խփել։ Երբ մրցակիցն ամրանում է սեփական պաշտպանությւոնում, դժվար է ազատ տարածություն գտնելը։
Նման դեպքերում պետք է խուսափել անհանգստությունից, որ ինքդ սխալներ թույլ չտաս։ Մենք բազմիցս հայտնվեցինք մրցակցի տուգանային հրապարակում, սակայն մե անուշադրության արդյունքում «Մալագան» էլ կարողացավ երեք անգամ մեր տուգանայինում հայտնվել։
«Ֆիզիկայի» տեսնայկունից թիմը լավ տեսք ուներ։ Ես պահանջել էի, որ խաղում հավասարակշռություն պահպանվի, և մենք հասանք դրան։ Եզրափակիչ հինգ րոպեներին, ճիշտ է, մենք անհանգստացանք, թեև պետք է հանգստություն պահպանեինք և շարունակեինք գնդակն առաջ տանել։
Հանդիպումը հեշտ չստացվեց, բայց եթե դատելու լինենք գոլային պահերի քանակով, ապա այն կարելի է գրանցել մեր ակտիվում,-ասել է Բենիտես