Յայա Տուրեն վնասվածք է ստացել
Sport«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին «Տոտենհեմից» կրած պարտությունից հետո (1:4) պարզաբանել է, թե ինչում է փոխարինել թիմի ավագ Յայա Տուրեին երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ։
-Յայան ոչ մեծ խնդիր ունի ձկնամկանի հետ, այդ պատճառով էլ չկարողացավ դաշտում անցկացնել ամբողջ 90 րոպեն։ Տեսնենք՝ կկարողանա՞ նա հանդես գալ հաջորդ խաղում, որը արդեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպում է,-ասել է Պելեգրինին։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում հանդիպում է Մյոնխենգլադբախի «Բորուսսիային»։