Սաուդյան Արաբիայի ԱԳՆ. Իրանը չպետք է Մինայի ողբերգությունը խառնի քաղաքականության հետ
International newsԻրանը չպետք է Մինայի հովտում տեղի ունեցած ողբերգությունը քաղաքական նպատակներով օգտագործի: Լրագրողների հարցին ի պատասխան՝ այսպիսի կարծիք է հայտնել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը: Նա Իրանին կոչ է արել «քաղաքական խաղեր չստեղծել այդ ողբերգության շուրջ»:
«Հույս ունեմ, որ իրանական առաջնորդներն ավելի մեծ խելամտություն եւ զգայնություն կցուցաբերեն այդ ողբերգության հետեւանքով զոհված մարդկանց հանդեպ ու կսպասեն հետաքննության արդյունքներին»,- ասել է ալ-Ջուբեյրը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ՄԱԿ-ը պետք է ազդի Սաուդյան Արաբիայի վրա՝ Մինայի հովտում ուխտագնացների հետ կապված հետաքննության շուրջ համագործակցելու հարցում: