Yerevan, 04.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է մի շարք երկրների ԱԳ նախարարների հետ

Politics

Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի  սեպտեմբերի 26-ի օրակարգը հագեցած է եղել երկկողմ հանդիպումներով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վրաստանի ԱԳ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը, շնորհավորելով նրան հարևան երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ երկու երկրների արտգործնախարարները կշարունակեն համատեղ ջանքերը` ուղղված հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների առավել ամրապնդմանը և խորա ցմանը։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` Գեորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ Վրաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնում սերտ և արդյունավետ համագործակցություն է ունեցել իր հայաստանյան գործընկերների հետ՝ ավելացնելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը մեծ կարևորություն է ներկայացնում Վրաստանի համար։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման շուրջ, կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունները, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացումը։

Նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հրատապ խնդիրների։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը։

Երկխոսությունը շարունակելու նպատակով Հայաստանի արտգործնախարարը Վրաստանի ԱԳՆ ղեկավարին հրավիրել է այցելել Երևան։

Էդվարդ Նալբանդյանը և Կոնգոյի Հանրապետության արտգործնախարար Ժան-Կլոդ Գակոսոն քննարկել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակութային հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Այդ առումով կարևորվել է համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների համաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Էստոնիայի արտգործնախարար Մարինա Կալյուրանդի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության խորացմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացմանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, դրանց նոր իրավական հենքի շուրջ բանակցությունների մեկնարկի շուրջ։

Նախարարներն անդրադարձել են մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների, մերձավորարևելյան զարգացումներին, ահաբեկչության դեմ պայքարին։ Էդվարդ Նալբանդյանը Էստոնիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և դրա կայունացման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Նույն օրը տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ալ Ջաֆարիի հանդիպումը։

Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել հաստատված ակտիվ քաղաքական երկխոսության և խորացող առևտրատնտեսական համագործակցության կապակցությամբ։ Նախարարները արժևորել են Երևանում և Բաղդադում դեսպանությունների գործունեությունը՝ ուղղված տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը։ Այդ առումով կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ չվերթի առկայությունը, շեշտվել է, որ այն լուրջ խթան է հանդիսանում փոխգործակցության ընդլայնման համար։

Հայաստանի և Իրաքի արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել Իրաքում կայունացման գործընթացի, Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարի, փոքրամասնությունների պաշտպանության առնչվող հարցերի շուրջ։

Իբրահիմ Ալ Ջաֆարին ներկայացրել է երկրում անվտանգության ապահովման ուղղությամբ Իրաքի իշխանությունների ջանքերը։

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App