«Փյունիկը» շանս չտվեց առաջատարին, «Միկան» ուժեղ էր «Բանանցից»
SportՖուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբում սեպտեմբերի 27-ին անցկացվեցին 8-րդ տուրի վերջին 2 խաղերը:
«Բանանցը» հյուրընկալվելիս նվազագույն հաշով պարտվեց «Միկային», իսկ ընթացիկ առաջատար «Ալաշկերտը» տանը 1:4 հաշվով պարտվեց գործող չեմպիոն «Փյունիկին», որի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ղուկաս Պողոսյանը:
8-րդ տուրից հետո «Ալաշկերտը» 2 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Գանձասար-Կապանին»: 3-4-րդ տեղերը բաժանող «Փյունիկն» ու «Շիրակը» 3-ական միավոր են զիջում առաջատարին:
Հայաստանի առաջնություն, 8-րդ տուր
Սեպտեմբերի 27
«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 1:4
Միհրան Մանասյան, 58 – Ղուկաս Պողոսյան, 1, 66, 90, Վարդան Պողոսյան, 40
«Միկա» - «Բանանց»՝ 1:0
Դենիս Տալալայ, 28
Հեռացում՝ Վահագն Այվազյան, 62 («Բանանց»)
Սեպտեմբերի 26
«Ուլիս» - «Արարատ»՝ 1:2
Միլուտին Իվանովիչ, 14 – Բրայան դե Դա Ֆուենտե, 66, 86
«Գանձասար-Կապան» - «Շիրակ»՝ 1:1
Դամիր Մեմովիչ, 34 - Գեւորգ Հովհաննիսյան, 90+4