Եվրոպայում բացվել է Tesla-ի առաջին գործարանը
International newsTesla Motors ընկերության ղեկավար Էլոն Մասկն ուրբաթ բացել է Եվրոպայում առաջին գործարանը, որն զբաղվելու է Tesla S էլեկտրամեքենաների արտադրությամբ:
Ինչպես գրում է Коммерсант-ը` Tesla-ի առաջին եվրոպական գործարանը գտնվում է հոլանդական Տիլբուրգ քաղաքում: Նախատեսվում է տարեկան 23 000 մեքենա թողարկել, իսկ անհրաժեշտության դեպքում մինչև 52 000-ը:
Էլոն Մասկի խոսքով` այս գործարանի գլխավոր նպատակը Եվրոպայի բնակիչների համար մեքենային սպասելու ժամանակն առավելագույնս կրճատելն է: ԱՄՆ-ից հետո Եվրոպան երկրորդ շուկան է Tesla-ի համար, որի ընդհանուր վաճառքի 50 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, 30-ը` Եվրոպային, 10-ը` Չինաստանին: