Հնդկաստանում կրկին «աշխարհի ամենաէժան ավտոմեքենան» են արտադրում
International newsՀնդկական Bajaj ընկերությունը, որը մասնագիտանում է երկանիվ մոտոտեխնիկայի եւ եռանիվ «մոտոռիկշ»-երի արտադրութան մեջ, սկսել է Qute միկրոավտոմեքենա թողարկել: Այն աշխարհի ամենաէժան մեքենայի կոչմանն է հավակնում:
Մի քանի տարի առաջ Հնդկաստանում ներկայացվել էր «աշխարհի ամենաէժան ավտոմեքենան»՝ կոմպակտ Tata Nano-ն: 2008 թվականին հայտարարվեց դրա գինը՝ ընդամենը 2 հազար դոլար, չնայած այդ ժամանակից ի վեր մեքենան մի քանի անգամ թանկացել է: Հիմա այդ կոչումը ցանկանում է ստանալ Bajaj Qute-ը, որը նույնպես 2 հազար դոլար է գնահատվել:
Ըստ wroom.ru-ի, Աուրանգաբադ քաղաքի գործարանում արդեն սկսել են թողարկել Bajaj Qute մոդելը: