Պուտինը հիշեցրել է ՄԱԿ-ի ստեղծման գործում Ռուսաստանի դերի մասին
International newsՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է ՄԱԿ-ի կազմավորման պատմության մեջ Ռուսաստանի դերի մասին: Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին նա պատմել է ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը եթեր է գնացել ՄԱԿ-ի Վեհաժողովում նրա ելույթից առաջ:
«Կհիշեմ ՄԱԿ-ի պատմությունը: Կարող եմ ասել, որ ՄԱԿ-ի ստեղծման մասին որոշումը կայացվել է մեր երկրում` Խորհրդային միությունում` Յալթայի կոնֆերանսի ժամանակ: Ռուսաստանը` որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, ՄԱԿ-ի հիմնադիր երկիրն է հանդիսանում և Անվտանգության խորհրդի մշտական անդամը», - ընդգծել է Պուտինը:
Պուտինի խոսքով` ՄԱԿ-ը ներկայում պետք է հարմարվի փոփոխվող աշխարհին, ինչն էլ և անընդհատ քննարկում են երկրների առաջնորդները: