Հարյուրավոր ցուցարարներ «արյունով են պատվել» Փարիզում` պահանջելով արգելել մսի օգտագործումը
International newsՓարիզում կենդանիների իրավունքների հարյուրավոր պաշտպան ակտիվիստներ ներկվել են կարմիրով և պառկել մայրաքաղաքի հրապարակում` իրենց ձայնը բարձրացնելով ընդդեմ կենդանիների սպանդի և մսի օգտագործման:
Բողոքի ցույցը կազմակերպել է 269 Life քարոզչական միավորումը՝ Մսի արգելման համաշխարհային օրվա առթիվ, հայտնում է Daily Mail-ը:
Ցուցարարները «բացօթյա սպանդ» են բեմադրել` ներկայանալով մսագործների և կենդանիների կերպարներով: Նրանք պայքարում են մսի օգտագործման համընդհանուր արգելման համար: