Իրանի Նախագահը կոչ է արել ԻՊ-ի դեմ պայքարող ուժերին միավորվել Սիրիայի հարցում
International newsԻրանի Նախագահ Հասան Ռոհանին խոսել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող բոլոր ուժերին Սիրիայի հարցով գործողությունների ծրագրի մշակման գործում ներգրավելու անհրաժեշտության մասին:
Այս մասին նա ասել է ամերիկյան NPR ռադիոկայանի եթերում` ընդգծելով, որ այդ գործողությունների ծրագիրը պետք է հարմարեցվի Բաշար Ասադի կառավարության կարծիքի հետ:
«Մենք պետք է խոսենք հետագա գործողությունների մասին, և սիրիական կառավարությունը պետք է մասնակցի ու հայտնի իր կարծիքը», - ասել է Ռհանին և շեշտել, որ վերջին «ամենակարևոր խոսքը» պետք է լինի Սիրիայի ժողովրդինը: