Լիվերպուլում սրճարանն այցելուներին ժամկետանց սնունդ է առաջարկում
International newsԼիվերպուլում բացված The Real Junk Food Project («Իսկական վնասակար սնունդ» նախագիծ) սրճարանն այցելուներին ժամկետանց մթերքից ուտեստներ է առաջարկում:
Սրճարանի սեփականատերեր Գաբբի Հոլմսն ու Նատալի Կրինն ամոթալի են համարում, որ մթերքի 35%-ը վերջնական արդյունքում աղբամանում է հայտնվում: ՄԱԿ-ի տվյալներով, տարեկան 1.3 մլրդ տոննա պարենամթերք է աղբանոց նետվում, մինչդեռ յուրաքանչյուր 4 վայրկյանը մեկ քաղցից 1 մարդ է մահանում:
Kedem-ի փոխանցմամբ, Գաբբի Հոլմսն ու Նատալի Կրինը ճաշացանկը կազմում են՝ կախված այդ պահին ձեռքի տեղած մթերքից: The Real Junk Food Project-ի այցելուները կարող են համտեսել տնային ապուր, պուդինգ, շոգեխաշած միս եւ այլ ուտեստներ: Բացի այդ, սրճարանում հստակ գներ չեն սահմանվում: Այցելուները կարող են վճարել այնքան, որքան հարկ են համարում: