Հայ պատանի շախմատիստները Եվրոպայի առաջնությունների առաջատարն են
SportԽորվաթիայի Պորեչ քաղաքում ընթացող Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը հատել է միջնագիծը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղացված 5 տուրերի ընթացքում իրենց հիանալի են դրսևորել մինչև 8 տարեկան մրցաշարում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը (5 միավոր), մինչև 12 տարեկան մրցաշարում Մամիկոն Ղարիբյանը (5 միավոր), մինչև 14 տարեկան մրցաշարում Արամ Հակոբյանը (4.5 միավոր) և մինչև 18 տարեկան մրցաշարում Մանուել Պետրոսյանը (4 միավոր): Նրանք բոլորն էլ խաղացված 5 տուրերից հետո գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Մինչ մրցաշարի ավարտը մնացել է 4 տուր: