ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ
PoliticsԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 27-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-սերբական հարաբերությունների ընդլայնման, ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահության աջանահերթությունների իրականացման, ԵԱՀԿ օրակարգի հարցերի:
Էդվարդ Նալբանդյանն ու Իվիցա Դաչիչը գոհունակությամբ արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունները կայուն կերպով զարգանում են։ Այդ առումով անդրադարձ է արվել Երևանում և Բելգրադում դեսպանությունների բացման, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման, ուղիղ չվերթների հաստատման առնչվող հարցերի։
Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին և այդ համատեքստում նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ ԵԱՀԿ գործող նախագահը խորը մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ և կարևորել է հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանումը:
Նախարար Նալբանդյանը նշել է, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների բազմաթիվ կոչերին և հորդորներին՝ Բաքուն չի հրաժարվում իր ապակառուցողական կեցվածքից և սադրանքներից: