Մարգվելաշվիլին ԱՄՆ այցի ընթացքում կարեւորել Է ՌԴ-ի հետ երկխոսությունը
International newsՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ԱՄՆ իր այցի ընթացքում հայտարարել Է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը «ընտրության թեմա չԷ», այն պարտադիր Է, սակայն դրա համար ժամանակ Է պահանջվում, տեղեկացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով Sputnik-ին:
Մարգվելաշվիլին աշխատանքային այցով գտնվում Է ԱՄՆ-ում, նա մտադիր Է տարբեր միջոցառումների մասնակցել Նյու Յորքում եւ Վաշինգտոնում:
«Ռուսաստանի հետ երկխոսությունը ընտրության թեմա չԷ, դուր Է գալիս մեզ, թե ոչ, Ռուսաստանի հետ երկխոսությունը պարտադիր Է: Սակայն նման բանակցությունների համար պետք Է ժամանակը հասունանա: Ռուսաստանի ղեկավարությունը եւ ներքին քաղաքական դիսկուրսը պետք Է կողմնորոշվի մի այնպիսի բանով, որում մենք ընդհանուր ինչ-որ բան տեսնենք»,-հայտարարել Է Մարգվելաշվիլին՝ Նյու Յորքում վրացական համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը: