Yerevan, 01.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանն ինքնիշխան պետություն է, իսկ Ադրբեջանը խախտում է մեր ինքնիշխանությունը. Հ. Սուքիասյան

Politics

Հայաստանի դաշնակից համարվող, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ռուսաստանի Դաշնության կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում վերջին մեկ տարում առավել ակնհայտ դարձած երկակի քաղաքականություն վարելու արդյունքում Ադրբեջանը գնալով ավելի ագրեսիվ վարք սկսեց դրսևորել: Քաղաքական գիտությունների թեկնածու Հայկ Սուքիասյանը Orer.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում շարունակում է առաջնորդվել ռուս դիվանագետ Գեորգի Չիչերինի բանաձևով, ով դեռևս 20-րդ դարասկզբին է հայտարարել, որ Ղարաբաղը թեև հայկական տարածք է, բայց այն պետք է օգտագործել Ռուսաստանի հետ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները լուծելու համար: «Այդ է պատճառը, որ Ռուսաստանը և´ զինում է Ադրբեջանին, և´ զինում է Հայաստանին: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի ակտիվացմանը, ապա այն մեծամասամբ Հայաստանի ներքին խնդիրներով է պայմանավորված»,- ասում է Հ. Սուքիասյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանը նման ագրեսիվ քաղաքականությունը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում քայլեր չեն ձեռնարկվում արտագաղթը կասեցնելու համար: Բացի այդ՝ Ադրբեջանն իմանալով, որ ճակատային պատերազմում չի կարող հաղթել, որդեգրել է «ուժերը մաշելու» քաղաքականությունը, որը ռազմարվեստում օգտագործվող ռազմական ստրատեգիա է, ասում է Հ. Սուքիասյանը: Այն դիտարկմանը, թե մեզ մաշեցնելու փոխարեն հակռակորդն ինքն է մաշվում՝ կորցնելով դիրքեր զինվորներ և այլն, Հ. Սուքիասյանն ասաց. «Մեր բանակն իր գործը փայլուն կատարում է, բայց դիվանագիտական մասը դեռևս շատ է կաղում: Մենք մեր ռազմական ձեռքբերումները քաղաքական դաշտում չենք իրացնում: Ռուսաստանի դիրքորոշումն ակնհայտ է, բայց մենք պետք է մի բան իմանանք՝ երբ մեր դիրքերն ամրապնդվեն, Ռուսաստանը մեզ կսկսի հարգել: Երբ Հայաստանն ուժեղանա, Ռուսաստանն Ադրբեջանին զենք չի վաճառի»,- ասում է քաղաքագետը:

Orer.am-ի այն դիտարկմանը, թե նույն արտագաղթը կա նաև Ադրբեջանում և ամենևին էլ այնպես չէ, որ ադրբեջանցիներն առանձնապես ոգևորված են ալիևյան կլանի կողմից վարվող արտաքին և ներքին քաղաքականությամբ, առավել ևս, որ հակառակորդ երկիրը նման ագրեսիա դրսևորելով իր ներքին հարցերն էլ է փորձում լուծել՝ այլազգիներին սահմանին որպես մսացու օգտագործելով, Հ. Սուքիասյանը նշեց, որ Ադրբեջանի բնակչության թիվն ավելի շատ է, քան Հայաստանում, ուստի հակառակորդի արտագաղթն այնքան էլ չի կարող ջլատել իրենց:

Իսկ այն հարցին, թե եթե Ադրբեջանի նպատակը Հայաստանին ջլատելն է, ապա նրանց հաշվարկն արդյո՞ք այս հարցում էլ սխալ չի եղել, քանի որ նույն հակառակորդը Հայաստանին բավականին օգնել է վերջին մեկ տարվա ընթացքում համախմբվելու, մեկ բռուցք դառնալու և բոլոր հնարավոր ջանքերը համատեղելու և հակառակորդին իր իսկական տեղը ցույց տալու և ինքնակազմակերպվելու համար, Հ.Սուքիասյանն ասաց. «Եթե ինքնակազմակերպում ասվածը սահմանադրական փոփոխությունների տեսքով մատուցված հերթական սյուրպրիզն էր, ապա դա ինձ համար այն հասկանալի չէ: Ես կհասկանայի, եթե իշխանություններն այն ռեսուրսը, որն այսօր ծախսում է սահմանադրական փոփոխությունների վրա, դրա փոխարեն մշակեր Հայաստանի մոդեռնիզացիայի, արտագաղթը կասեցնելու, արդյունաբերությունը զարգացնելու ծրագրեր: Հայաստանը պետք է զարգանա, որպեսզի Ռուսաստանը մեզ որպես գործընկեր ընդունի, իսկ եթե այսպես շարունակվի, ապա Ադրբեջանի կողմից այս ամեն ինչն ավելի կաճի: Դուք տեսեք, թե այս մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից օգտագործվող զենքի տեսակն ինչքան է փոխվել: Անընդհատ աճում է զենքի տեսակը, դա ինչի՞ հետևանք է: Սա էլ պատերազմի մի ձև է: Ընդհանրապես պետք է հասկանալ մեկ բան, որ կոնֆլիկտի կարգավորումը կոնֆլիկտի լուծում չէ, այլ կառավարումը: Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա նրանք կոնֆլիկտը փառահեղ կառավարում են և Ռուսաստանը այդ կառավարման մաս է կազմում ու այս հայ-ադրբեջանական խժդժությունները կարողանում է մարսել: Բայց Հայաստանի դիվանագիտությունը պետք է կարողանա մեկ հարցի պատասխանել՝ Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի կողմ չէ, այլ ԼՂՀ-ի անվտանգությունն ապահովող երկիր է: Այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանը խախտում ՀՀ-ի սահմանը: Դա նույնն է, որ Հայաստանը ԱՄՆ-ի վրա կրակի: Մենք պետք է իմանանք, որ մեր կողքի պետությունները Ֆրանսիայի նման երկրներ չեն, որ Լյուքսեմբուրգի նման պետությանը թույլ տան զարգանալ: Հայաստանն ինքնիշխան պետություն է, իսկ Ադրբեջանը խախտում է մեր ինքնիշխանությունը: Սա ինքնիշխանության իրավունքի խախտում է: Դուք լսե՞լ եք, որ ՀՀ դիվանագիտությունը այս հարցը բարձրացնի միջազգային հարթակներում: Այս ամենի պատճառն այն, է, որ պետությունը թույլ է, դրա համար էլ կրակում են»,- ասում է Հ. Սուքիասյանը:

Ա. Գրիգորյան

“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments