Իրանի նախագահը կընդհատի այցը Նյու Յորք եւ կվերադառնա Թեհրան
International newsԻրանի նախագահ Հասան Ռոուհանին կընդհատի իր այցը Նյու Յորք, որտեղ նա մասնակցում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին, եւ սեպտեմբերի 28-ին կվերադառնա Թեհրան, ուր տեղափոխվելու են Մեքքայում զոհված իրանցի ուխտավորների դիերը, տեղեկացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով IRNA գործակալությանը:
Չնայած հնարավոր ուշացումների վերաբերյալ հաղորդումներին, զոհվածների մարմիններով առաջին ինքնաթիռն Իրանի մայրաքաղաք կժամանի արդեն սեպտեմբերի 29-ին, ճշտել Է գործակալությունը:
«Այս կապակցությամբ նախագահ Ռոուհանին չեղյալ Է հայտարարել ավելի վաղ նախատեսված մի շարք հանդիպումներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում եւ Նյու Յորքից կմեկնի սեպտեմբերի 28-ի ցերեկը»,- հաղորդել Է նախագահի դիվանատան հաղորդակցության եւ տեղեկատվության գծով օգնական Փարվիզ Էսմայելին:
Մինայի հովտում ողբերգությունը տեղի Է ունեցել սեպտեմբերի 24-ի առավոտյան: Ուխտագնացների երկու վիթխարի հոսքեր բախվել են վրանային ավաններից դեպի հաջի կարեւորագույն ծեսերից մեկի կատարման՝ «սատանայի քարկոծման» վայր տանող երկու փողոցների միացման տեղում գտնվող ոչ մեծ հրապարակում: Սաուդյան Արաբիայի պաշտոնական տվյալներով՝ հրմշտոցի զոհերի թիվը կազմել Է 769, եւս 934 մարդ վիրավորվել Է:
Հրմշտոցի զոհ դարձած իրանցի ուխտավորների թիվը, վերջին տվյալներով, կազմել Է 169, եւս 307-ը համարվում են անհայտ կորած, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: