Իրաքում առեւանգված 18 թուրք աշխատավորներն ազատ են արձակվել
International newsԲաղդադում սեպտեմբերի 2-ին 18 թուրք աշխատավորներին առեւանգած ահաբեկիչները նրանց բոլորին ազատ արձակելու մասին տեսանյութ են հրապարակել:
Ինչպես հաղորդում է թուրքական Daily Sabah թերթը, Թուրքիայի արտգործնախարարությունը չի հաստատել լուրը, միայն հայտնել է, որ հետազոտում է հարցը:
Թուրքիայի քաղաքացի 18 թուրք աշխատավորները Բաղդադում աշխատում էին թուրքական Nurol շինարարական ընկերությունում:
Տեսանյութում ահաբեկիչները թուրք աշախտավորներին ստիպել են քննադատել Իրաքում եւ Սիրիայում Արեւմուտքի գործողությունները, եւ թուրքերի միջոցով հնչեցրել Արեւմուտքի դեմ իրենց պահանջները: Նրանք թուրք բանվորներից ամենատարեցի բերանով անգամ վիրավորական արտահայտություններ եւ հայհոյանքներ են հնչեցրել տվել արեւմտյան երկրների հասցեին:
Թեեւ տեսանյութում ահաբեկիչները նշում են, որ թուրքերին ազատ են արձակել, սակայն, մինչ այժմ նրանց մասին որեւէ տեղեկություն Թուրքիայում դեռեւս չի ստացվել: