Ուկրաինայի պատվիրակությունը լքել է դահլիճը ՄԱԿ-ի գագաթնաժողովում Պուտինի ելույթի ընթացքում
International newsՈւկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ի գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի ընթացքում լքել է դահլիճը:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության փոխանցմամբ, նման դեպքերը ՄԱԿ-ի գագաթնաժողովների ժամանակ նորություն չեն: Դրանք որոշ դեպքերում սպասելի են և նույնիսկ կարելի է ասել ավանդույթ են դարձել: ՄԱԿ-ի գագաթնաժողովի ընթացքում Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթների ժամանակ ԱՄՆ-ի, Իսրայելի, եվրոպական մի շարք երկրների պատվիրակությունները մի քանի անգամ լքել են դահլիճը` այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Ահմադինեժադի հակաիսրայելական հայտարարությունների դեմ: Իրանն էլ իր հերթին նման կերպ պատասխանել է ԱՄՆ-ին և Իսրայելին: