ՄԽ հայտարարությունը հրադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը դնում է Ադրբեջանի վրա. Դավիթ Բաբայան
International newsԵԱՀԿ Մինսկի խնբի համանախագահների` սեպտեմբերի 27-ի հայտարարությունը շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների ողջ պատասխանատվությունը դնում է Ադրբեջանի վրա: «Ես կարծում եմ, որ սա շատկարևոր հայտարարություն է, որով ցույց էտրվում, որ ադրբեջանական իշխանություններնեն հանդիսանում հայ-ադրբեջանական ևղարաբաղա-ադրբեջանական շփման գծինլարվածության միակ հրահրողը: Ադրբեջանըպետք է հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ մեխանիզմներ մշակի ԵԱՀԿ Մինսկիխմբի համանախագահների հետ միասին, ևմիգուցե այստեղ կներգրավեն նաև հայկականերկու հանրապետությունները»,-Արմենպրես-ի հետ զրույցում` նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նա նկատեց, որ Ադրբեջանի նման գործելաոճը դարձել է իր ապրելակերպի մի մասը, որը բնորոշ է տոտալիտար-ֆաշիստական պետության: «Ներքին և արտաքին ագրեսիայի դրսևորումը նմանատիպ ֆաշիստական պետությունների հիվանդություններից է: Երկրի ներսում ադրբեջանական իշխանությունները համատարած խախտում են մարդու իրավունքները, հետապնդում են ընդդիմության գործիչներին, աշխատանքից ազատում են դիվանագետներին` հետագայում հետապնդելու նպատակով: Ադրբեջանին ձեռնտու է սահմանային իրավիճակի սրումը` թեժ ներքաղաքական վիճակից և առաջիկա խորհրդարանական ընտրություննե րից առաջ ժողովրդական զանգվածներին երկրում կուտակված խնդիրներից շեղելու, ինչպես նաև արտաքին թշնամու կերպարը զարգացնելով` լրացուցիչ ձայներ հավաքելու համար»,-շեշտեց Բաբայանը:
«Արմենպրես»-ի այն հարցին, թե Ադրբեջանի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրթիռակոծման փաստը արդյոք կարելի է համարել լայնամասշտաբ պատերազմական գործողությունների սկզբնավորման ազդակ, Դավիթ Բաբայանն ասաց հետևյալը. «Նույնիսկ կատարյալ ագրեսորները միշտ թաքցնում են իրենց նպատակները: Ադրբեջանին ձեռնտու է վարել այսպիսի հեռահար պատերազմ, չնայած որ մեր զինված ուժերն արժանի հակահարված են տալիս Ադրբեջանին` մեծ կորուստներ պատճառելով նրանց»:
Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեր Անդրիուն (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահիանձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը` Նյու Յորքում սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և սեպտեմբերի25-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլդար Մամեդյարովի հետ առանձին-առանձին և նախարարների հետ միացյալ հանդիպումներից հետո հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ. «Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել հրադադարի խախտումներիհետաքննության` ԵԱՀԿ առաջարկած մեխանիզմը: Առանց այդպիսի մեխանիզմի կողմերը կշարունակեն միմյանց մեղադրել< /i> շփման գծում ևՀայաստան-Ադրբեջան սահմանին մահացու հարվածներ հասցնելու մեջ: Հայաստանը համաձայնել է քննարկել մեխանիզմի մանրամասները. մենքկոչ են անում Ադրբեջանին անել նույնը»:
Համանախագահները խիստ տոնով դատապարտել են հրետանու կիրառումը, որը վերջին օրերին լուրջ վնասներ ու կորուստներ է պատճառել` ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին: