Սինգապուրում բացվել Է 3D-տպագրության՝ Հարավարեւելյան Ասիայում խոշորագույն լաբորատորիան
International newsՍինգապուրում աշխատանքն Է սկսել 3D-տպագրության՝ Հարավարեւելյան Ասիայում խոշորագույն լաբորատորիան: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով Today թերթին, նախագծում ներդրումները կազմել են ավելի քան 3,6 միլիոն դոլար:
Այնտեղ արդեն տեղակայել են 15 3D-տպիչներ, որոնք կարող են ապահովել նման արտադրանքի աճող պահանջարկն ինչպես մասնավոր անձանց, այնպես Էլ տարբեր կազմակերպությունների շրջանում: Ultra Clean Asia Pacific հիմնադիր-ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ հիմնական աշխատանքը կկենտրոնանա օդատիեզերական, բժշկական, այդ թվում՝ ստոմատոլոգիական ճյուղերի կարիքների ապահովման վրա: Մասնավորապես, ընկերության փոխնախագահ Լավի Լեւի խոսքով՝ ծրագրվում Է զանազան փոխպատվաստների ստեղծում, որոնք օգտագործվում են բժշկական նպատակներով:
Սինգապուրի կառավարությունը 2013 թվականին շուրջ 361 միլիոն դոլար Է տրամադրել առաջիկա հինգ տարվա ընթացքում «ապագա տպագրական տեխնոլոգիաների» ծրագրի զարգացման համար, որոնց թվին Է պատկանում Է նաեւ 3D ձեւաչափի տպագրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: