Թուրքիայի իշխող կուսակցության երիտասարդական թեւում ծեծել են իրար. կա 5 վիրավոր
International newsԹուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) Իզմիրի երիտասարդական թեւերի միջեւ ծագած ծեծկռտուքի հետեւանքով 5 մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է թուրքական Demokrat Haber կայքը, ծեծկռտուքը տեղի է ունեցել Իզմիր նահանգի Չիղլի քաղաքում ԱԶԿ-ի երիտասարդական թեւերի նախագահությունների կազմակերպած հավաքում նախկին եւ նոր նախագահների համակիրների միջեւ: ԱԶԿ-ական երիտասարդները ձեռնամարտի ժամանակ միմյանց վրա մետաղաձողեր, աթոռներ են նետել: Մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդների համար մի քանի շտապօգնության բրիգադներ են հրավիրվել: Միջադեպի վայր մեծ թվով ոստիկաններ են ժամանել: