Հայաստանի Մ-17 հավաքականը 0:7 հաշվով պարտվեց պորտուգալացիներին
SportՊորտուգալիայի Լուսո քաղաքի մարզումային կենտրոնում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016 թ. առաջնության ընտրական 9-րդ խմբի առաջին տուրի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը: Պորտուգալիայի հավաքականը հաղթեց 7:0 հաշվով:
Հայաստանի Մ-17 հավաքականըհանդես եկավ հետևյալ կազմով՝
12. Էրիկ Խուրշուդյան 2. Պարգև Աբրահամյան 3. Լևոն Ղարիբյան 5. Արթուր Խաչատրյան 6. Նորայր Գրիգորյան 7. Վիգեն Կարապետյան 8. Կարեն Մելքոնյան 9. Ռաֆիկ Մելիքյան 10. Աբրահամ Պորտուգալյան 11. Հովհաննես Հարությունյան 18. Արսեն Եղիազարյան:
Երկրորդ տուրում՝ հոկտեմբերի 1-ին, Հայաստանի Մ-17 հավաքականը կմրցի Անգլիայի հավաքականի հետ: