Yerevan, 04.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է միգրանտներին Եվրոպային ինտեգրելու խնդիրը

Politics

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Կարապետյանը ելույթ է ունեցել Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը մարդասիրական և քաղաքական արձագանքի ենթատեքստում:

Կարապետյանը նշել է, որ Եվրոպայում վերջին զարգացումների հետ կապված ստեղծվ ել է միգրացիոն ճգնաժամային իրավիճակ, և այդ խնդիրների լուծում գտնելու նպատակով հրատապ քննարկում անցկացնելը շատ արդիական և ողջունելի նախաձեռնություն է: Նրա խոսքով` իրավիճակն աննախադեպ է նաև միգրանտների քանակով` Երկրորդ աշխարհամարտից հետո թերևս բնակչության այսպիսի տեղաշարժ Եվրոպայում չի եղել:

«Ինչ վերաբերում է այս տեղաշարժի արմատական պատճառներին, այսօրվա ճգնաժամի համար գեներատորներներ են եղել առնվազն մի գործոններ։ Ես զերծ կմնամ այդ պատճառներին անդրադառնալուց՝ համոզմունքով, որ այստեղ՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը պետք է ուշադրությունը սևեռի այն շրջանակները, որտեղ մեր կազմակերպությունը կարող է իրական ազդեցություն ունենալ։

Գտնում եմ, որ որպես ներկայիս ճգնաժամի երկարաժամկետ լուծում գտնելու համար նախ պետք է քննարկել ահաբեկիչներին ֆինանսական և այլ ռեսուրսնեներից և միջոցներից զրկելուն ուղղված ԵԽԽՎ գործող մեխանիզմներն արդյունավետ օգտագործելու հարցը: Նաև հարկավոր է փնտրել ահաբեկիչների հոսքը կանխող մեխանիզմներ, օրինակ` նրանց կողմից հարձակումների համար հարևան երկրների տարածքը օգտագործելու հնարավորությունը բացառող գործիքներ։ Առաջին հայացքից սա կարող է դիտվել որպես բոլորովին այլ թեմա, սակայն այն անմիջական կապ ունի ներկայիս ծանր իրավիճակի սկզբնապատճառների հետ»,- ասել է Կարապետյանը` ավելացնելով, որ դժբախտաբար Մերձավոր Արևելքում մեր հայրենակիցները նույնպես բռնության են ենթարկվում։

ՀՀ ԱԺ պատգամավորը շեշտել է, որ հայերը դարեր շարունակ եղել են Մերձավոր Արևելքի բազմամշակութային խճանկարի բաղկացուցիչ մաս։ «Մենք երախտապարտ ենք տարածաշրջանի բոլոր բնակիչներին, ովքեր մեկ դար առաջ ապաստան տվեցին Ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր հայերի։

Սկսած 2011թվականից, երբ բռնկվեց հակամարտությունը, և «Իսլամական Պետություն» կոչված խմբավորումն ավելի տարածվեց, ոչնչացվեցին հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային այլ հաստատություններ, հայերից շատերը ահաբեկչական հարձակումների արդյունքում կորցվեցին կյանքեր։ Տասնյակ հազարավոր հայեր, Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին, ստիպված եղան լքել իրենց տները, իրենց բնակավայրերը։ Այս ընթացքում ավելի քան 15 հազար մեր հայրենակիցներ հիմնականում Սիրիայից, ինչպես նաև Իրաքից, ապաստան գտան Հայաստանում»,- փաստել է Կարապետյանը։

Նա ավելացրել է, որ ՀՀ-ն այժմ բարոյական պատասխանատվություն է զգում կանգնելու այն մարդկանց կողքին, որոնց էթնիկ և կրոնական համայնքները տարածաշրջանում կանգնել են գոյատևման սպառնալիքի առջև։ «Մեր պարտքն ենք համարում օգնել ահաբեկիչների լծի տակից փախածներին, նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց ավերված երկիրը, հակառակ դեպքում իրենց քրիստոնեական հավատքի պատճառով հնարավոր է անգամ զոհվեին:

Այսօրվա քննարկման կենտրոնում դեպի եվրոպական երկրներ միգրանտների հոսքն ու նրանց թվաքանակն է, նրանց տեղաբաշխումը։ Շարունակում են բաց մնալ որոշ հարցեր. արդյո՞ք Եվրոպան պետք է ընդունի բոլոր միգրանտներին, արդյո՞ք բոլոր միգրանտներն են հակամարտության զոհ, ու՞մ վրա են տարածվում միջազգային կոնվենցիաները և պետությունների կողմից ստանձնած այլ պարտավորություններ»,- ասել է պատգամավորը։

Նրա կարծիքով` ժամանակն է խնդրին նայելու այլ տեսանկյունից. կարևորելով հետևյալը` ինչպես ինտեգրացնել Եվրոպա եկողներին։ Ինտեգրացիայի հարցը տնտեսական անորոշության, սոցիալական վճարումների կրճատման, գործազրկության և այլատյացության տրամադրությունների աճի այս ժամանակաշրջանում լուրջ խնդիր է դառնում։ Նաիրա Կարապետյանը գտնում է, որ այս խնդիրը ԵԽԽՎ-ում պետք է քննարկել` ընդունելով, որ հին մեխանիզմները այլևս արդյունավետ չեն, և դրա վառ ապացույցն է ներկա իրավիճակը։

Միևնույն ժամանանակ ՀՀ ԱԺ պատգամավորը շեշտել է, որ միայն եվրոպական բոլոր կառույցների և հաստատությունների համաձայնեցված գործողությունների պարագայում է հնարավոր ճգնաժամից դուրս գալու ուղին գտնելը:

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App