«Յուվենտուսը» ժամանակավորապես հեռացրել է Կասերեսին
SportԹուրինի «Յուվենտուսը» հրապարակել է հայտարարություն, որը վերաբերում է ալկոհոլի ազդեցության ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ հայտնված պաշտպան Մարտին Կասերեսին։
«Մարտին Կասերեսի արարքը «Յուվենտուսի» խաղացողի պարտականությունների լուրջ խախտում է և հարված ակումբի իմիջին։ Մենք ֆուտբոլիստի նկատմամբ պատժամիջոցներ ձեռք կառնենք տուգանքի և առաջին թիմից ժամանակավոր վտարման տեսքով»,-ասված է հայտարարության մեջ։