Եվրամիությունը չի կարողանա գոյատեւել առանց Ուկրաինայի. Պորոշենկո
International newsԵվրամիությունը չի կարողանա գոյատեւել առանց Ուկրաինայի, որը պետք է դառնա ԵՄ-ի անդամ, նույնիսկ եթե եվրոպացիներն իրենք դա չեն ցանկանում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, Նյու Յորքում Կոլումբիական համալսարանում ելույթի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Նշանակություն չունի՝ եվրոպական ազգը պատրաստ է արդյոք ընդունել Ուկրաինային, թե՝ ոչ: Ես պնդում եմ, որ Եվրամիությունը չի կարող գոյատեւել առանց Ուկրաինայի: ժողովրդավարական Ուկրաինան պետք է լինի ԵՄ-ում»,- ասել է Պորոշենկոն:
Ուկրաինայի ղեկավարը պատմել է, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո երազում է դառնալ Եվրախորհրդարանի պատգամավոր: Ընդսմին նա նշել է, որ Ուկրաինան ծանր ժամանակներ է ապրում եւ համաշխարհային հանրակցության աջակցության կարիքն ունի:
Պորոշենկոն նաեւ վստահություն է հայտնել, որ Կիեւին մոտ ժամանակներս կհաջողվի վերադարձնել Դոնբասը եւ Ղրիմը: