ԱՄՆ-ը ՌԴ-ի հետ «կապի գիծ Է բացում» Սիրիայում գործողությունների համակարգման համար
International newsԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարտերն իր ստորադրյալներին հրաման Է տվել Ռուսաստանի հետ «կապի գիծ բացել» Սիրիայում գործողությունների համակարգման համար: Ինչպես սեպտեմբերի 29-ին հաղորդել Է Պենտագոնի մամուլի քարտուղար Փիտեր Քուկը, դա արվել Է այն համաձայնություններին համապատասխան, որոնք սեպտեմբերի 28-ին ձեռք են բերվել ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նախագահներ Բարաք Օբամայի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գխավոր Ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում:
Քուկը նշել Է, որ այդ կոնսուլտացիաները կօգնեն Սիրիայում «բախումներ թույլ չտալու» ռուս զինվորականների եւ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: