Չինաստանն ուղեծիր Է դուրս բերել BeiDou արբանյակը՝ ջրածնային ատոմային ժամացույցով
International newsՉինաստանը Long March-3B հրթիռի միջոցով, որը մեկնարկել Է Սիչուանի հարավարեւմտյան նահանգի Սիչան տիեզերակայանից, ուղեծիր Է դուրս բերել իր BeiDou ազգային նավագնացական համակարգի 20-րդ արբանյակը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, սեպտեմերի 30-ին հաղորդել Է «Սինհուա» լրատվական գործակալությունը:
Չորրորդ սերնդի նոր արբանյակի վրա տեղակայվել Է ջրածնային ատոմային ժամացույց: Սպասվում Է, որ ապարատի՝ հաշվարկային ուղեծիր դուրս գալուց հետո սկսվել Է դրա նավիգացիոն հնարավորությունների թեստավորումը, այդ թվում նաեւ ատոմային ժամացույցի օգտագործմամբ:
Չինաստանը սեփական արբանյակային նավիգացիոն համակարգի ծավալումն սկսել Է 2000 թվականին: 2012 թվականին այն մատչելի Է դարձել առեւտրային օգտագործման համար:
Ներկայում BeiDou-ն նավագնացություն Է ապահովում Չինաստանում եւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարեւան երկրներում: Մինչեւ 2020 թվականը Պեկինը մտադիր Է իր ուղեծրային խմբավորման կազմում արբանյակների քանակը հասցնել 35-ի եւ այդպիսով համակարգը դարձնել գլոբալ: