Yerevan, 25.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում մեկնարկել են ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն» զորավարժությունները

 Հայաստանում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ստորաբաժանումների «Անխախտ եղբայրություն 2015» զորավարժությունները: Զորավարժությունների մեկնարկը տրվեց հանդիսավոր արարողությամբ, որին մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և ՀՀ Զին ված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Զորավարժությունների մեկնարկի հանդիսավոր արարողության սկզբում հնչեցին ՀԱՊԿ անդամ երկրների` Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի օրհներգերը, որից հետո տեղի ունեցավ զորավարժությունների մասնակիցների  հանդիսավոր քայլերթը, այնուհետև տրվեց զորավարժությունների մեկնարկը:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ողջունելով զորավարժությունների մասնակիցներին, ընդգծեց, որ Հայաստանի համար խաղաղապահությունը շատ կարևոր նշանակություն ունի` որպես միջազգային հարաբերություններում առկա լարվածությունները թուլացնելու և ճգնաժամերը հաղթահարելու արդյունավետ գործիք: «Աշխարհում, ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն սահմանակից շրջաններում, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ քաղաքական, էթնիկ, տնտեսական, կրոնական և այլ հակասությունների հող ի վրա հակամարտությունների հավանականությունը շատ բարձր է մնում, իսկ  դրանց խաղաղ ու պատեհ կարգավորումը առանց խաղաղապահների դժվար է պատկերացնել: Հենց դա է եղել պատճառը, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները 2004թ. ստորագրեն ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության  ձևավորման և գործունեության հայեցակարգը, իսկ 2007թ.` խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիրը»,- Արմենպրես-ի հաղորդմամբ` նշեց Խաչատուրովը:

Նա հավելեց, որ ՀԱՊԿ-ում մշտական հիմքերի վրա ստեղծվել են խաղաղապահ ուժեր, որոնց կազմում կան ԶՈւ պատրաստված անձնակազմեր, իսկ «Անխախտ եղբայրություն» ամենամյա զորավարժությունը խաղաղապահությանը նախապատրաստության գլխավոր միջոցառումն է, որը  լավ հնարավորություն է տալիս գործնականում փորձարկել գործող եւ մշակվող փաստաթղթերի նախագծերի շատ դրույթներ, իրականացնել այս կամ այն մոտեցումներն ու գաղափարները, որոնք վերաբերում են այդ ոլորտին:

Զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի, ոստիկանության ստորաբաժանումները եւ ներկայացուցիչները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբի և  ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ։

«Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժության հիմնական նպատակներն են ամրապնդել փոխըմբռնումը  և համագործակցությունը զորավարժություններում ներգրավված ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ զորախմբերի միջև, խաղաղապահ գործողության նախապատրաստման փուլում և խաղաղապահ խնդիրների լուծման ընթացքում ՀԱՊԿ ՀԽՈՒ զորախմբերի (ստորաբաժանումների) կառավարման բոլոր մակարդակների հրամանատարների և շտաբերի գործնական հմտությունների բարելավումը, հակամարտության դադարեցման և մեկուսացման խնդիրների լուծման միասնական մտահղացման մշակումը:

Առաջին փուլում կմշակվեն խաղաղապահ գործողության շրջանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման և բացազատման վերաբերյալ ՀԱՊԿ կանոնադրական մարմիններին ուղղվող առաջարկությունների նախապատրաստման հարցերը: Խորհրդի որոշման և խաղաղապահ գործողության անցկացման մանդատը ստանալուց հետո գործողությունների ղեկավարումը կստանձնի ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորված Միացյալ շտաբը:

Զորավարժության գործնական փուլում նախատեսվում է իրականացնել բանակցությունների վարման, մարդասիրական բեռների ուղեկցման, անցակետերում եւ դիտակետերում պարեկային հերթապահության ու ծառայության կազմակերպման, զինյալների ճամբարների մեկուսացման և չեզոքացման կարողությունների զարգացման խնդիրներ։

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'