Թեհրանը ողջունում Է Սիրիայում ԻՊ-ի դեմ ուժ կիրառելու Մոսկվայի որոշումը
International newsԹեհրանը ողջունում Է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ավիահարվածներ հասցնելու համար ռազմաօդային ուժեր կիրառելու Մոսկվայի որոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը:
ՌԴ Դաշնության խորհուրդը սեպտեմբերի 30-ին համաձայնություն Է տվել Ռուսաստանի նախագահին՝ զինված ուժեր օգտագործելու Սիրիայում:
«Մենք դրական ենք գնահատում այդ քայլը եւ արժեւորում ենք տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարելուն ուղղված բոլոր քայլերը»,-ասել Է Աֆհամը:
Նա նաեւ նշել Է, որ ՌԴ-ի եւ Իրանի նախագահները Նյու Յորքում կայացած հանդիպմանը քննարկել են ահաբեկչության դեմ մղվող պայքարում գործողությունների համակարգումը:
«Նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Հասան Ռոուհանին հանդիպում Է անցկացրել Նյու Յորքում… եւ քննարկել ահաբեկչության դեմ մղվող պայքարում գործողությունների կոորդինացումը»,-ասել Է Աֆհամը: