ԵՄ ժամանած փախստականների մինչեւ 40 տոկոսը Արեւմտյան Բալկաններից եկածներն են
International newsՓախստականների մեծամասնությունը Եվրամիություն Է ժամանում Սիրիայից, սակայն ապաստան հայցողների ընդհանուր թվի գրեթե 40 տոկոսն Արեւմտյան Բալկանների տարածաշրջանից, մասնավորապես, Կոսովոյից, Ալբանիայից եւ Սերբիայից, եկածներն են: Այդ մասին սեպտեմբերի 30-ին հայտնել Է բարեփոխո ւմների պաշտպանության New Foundation եվրոպական ոչ կառավարական հիմնադրամը:
Եվրոպայի վիճակագրական գործակալության՝ «Եվրոստատ»-ի տվյալներով՝ հունիսի վերջի դրությամբ ԵՄ-ի պետությունների կողմից գրանցվել Է ապաստան տրամադրելու վերաբերյալ փախստականների շուրջ 600 հազար խնդրագիր, որոնց 52 տոկոսը տրվել Է Գերմանիայում:
210 հազարից ավելի փախստականներ ԵՄ-ի երկրներում ապաստան են խնդրել այս տարվա երկրորդ եռամսյակում: Ապաստան խնդրողների մեկ երրորդը Սիրիայից (շուրջ 44 հազար) եւ Աֆղանստանից (27 հազար) եկածներն են: Տարվա առաջին երեք ամիսներին ապաստան տրամադրելու վերաբերյալ առավել մեծ թվով խնդրագրեր Էին ստացվել Կոսովոյի բնակիչներից՝ շուրջ 50 հազար, երկրորդ եռամսյակում դրանք կրճատվել են մինչեւ մոտավորապես 10 հազար, նշում Է «Եվրոստատը»:
2015 թվականի սկզբից Եվրամիության տարածք Է ժամանել 500 հազարից ավելի միգրանտ, ամեն օր նրանց շարքերը համալրվում են հազարավոր նոր ժամանածներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: