Yerevan, 25.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կոշի երեխաների խնամքի կենտրոնը սպասարկում է նաև հարակից 16 գյուղերի և քաղաքների հատուկ կարիքներով 27 երեխաների

 Սոցիալապես անապահով ընտանիքների ֆիզիկական և մտավոր սահմանափակ կարողություններով 27 երեխայի խնամքով զբաղվող Կոշի կենտրոնը մինչ 50 երեխայի կարող է սպասարկել:«SPRING» PR-ընկերությունից, սեպտեմբերի 30-ին բիզնես-ոլորտի և ԶԼՄ-ների ներկայացուցիչները շրջայց են կատարել Արմենակ և Աննա Թադեոսեաններ ի անվան մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնում: Շրջայցի ընթացքում հյուրերը ծանոթացել են կենտրոնի գործունեության ուղղություններին, պայմաններին, հնարավորություններին, մատուցվող ծառայություններին, իրականացված բարեգործական ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքներին: Կենտրոնի ղեկավարության հետ քննարկվել են նաև առաջիկա ծրագրերն ու համագործակցության հնարավոր ձևաչափերը: 

Շրջայցի նպատակն էր ստեղծել համապատասխան համագործակցային հարթակներ սոցիալապես պատասխանատու բիզնեսի, ԶԼՄ-ների և հասարակական հատվածի միջև, ինչը հնարավորություն կտա բոլոր հնարավոր ռեսուրսների մեկտեղման միջոցով սատարել կենտրոնին իրականացնելու բարենպատակ առաքելություն` ուղղված Արագածոտնի մարզի ֆիզիկական և մտավոր սահմանափակ կարողություններով երեխաների հատուկ կարիքների բավարարմանը, հոգածությանը և նրանց սոցիալ-առողջապահական խնդիրների բարձրաձայնմանը:

Արմենակ և Աննա Թադեոսեանների անվան մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնի ղեկավար, վնասվածքաբան-օրթոպեդ Զավեն Քոլոյանը նշել է, որ կենտրոնն  իր գործունեության առաջին իսկ օրվանից  սոցիալապես անապահով ընտանիքների ֆիզիկական և մտավոր սահմանափակ կարողություններով երեխաներին ապահովում է վերականգնողական և խնամքի ծառայություններով: Նրա խոսքով` երեխաները կենտրոնում չեն գիշերում. իրենց անհրաժեշտ ցերեկային խնամքի տրամադրելուց հետո նրանց տեղափոխում են տուն և, իհարկե, տնից կենտրոն: «Կենտրոնի ծառայությունները չեն սահմանափակվում միայն Կոշ համայնքով: Մենք ծառայություններ ենք տրամադրում ինչպես Արագածոտնի մարզի, այնպես էլ կենտրոնի հարակից 16 գյուղերից և քաղաքներից, մասնավորապես, Արթիկից, Էջմիածնից, Թալինից, Աշտարակից և Գյումրիից ժամանած հաշմանդամություն ունեցող այն երեխաներին, ովքեր իրենց առողջական լուրջ խնդիրների հետևանքով դուրս են մնացել կրթական կամ նախադպրոցական հաստատություններում ընդգրկվելու գործընթացից:

Կենտրոնն իր 2 տարվա աշխատանքի արդյունքում այսօր արդեն սպասարկում է 27 երեխայի և հնարավորություն ունի սպասարկելու մինչև 50 երեխա: Սակայն, համաձայն վիճակագրության, տարածաշրջանում կենտրոնի ծառայությունների կարիքն ունեն շուրջ 80 երեխա: Այժմ մենք փորձում ենք կենտրոնի բարերարների և հովանավորների օժանդակությամբ անել ամեն ինչ, որպեսզի կարողանանք հատուկ կարքիներով երեխաներ ունեցող հնարավորինս շատ ընտանիքների օգնել»,- ասել է կենտրոնի ղեկավարը:

Արմենակ և Աննա Թադեոսեանների անվան  մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնը հիմնադրվել է 2013 թվականին ՀՀ Արագածոտնի մարզի Կոշ համայնքում: Սոցիալապես անապահով ընտանիքների ֆիզիկական և մտավոր սահմանափակ կարողություններով երեխաների հատուկ կարիքների բավարարման և անհրաժեշտ ծառայությունների մատուցման համար ստեղծել են եզակի նյութատեխնիկական և շենքային պայմաններ:

Կենտրոնն իր մեջ ներառում է մասնագիտացված ստորաբաժանումներ և ենթակառուցվածքներ,  որոնք թույլ են տալիս երեխաներին ստանալ բոլոր անհրաժեշտ վերականգնողական (ֆիզիոթերապիայի, hիդրոթերապիայի,  լոգոպեդի, հոգեբանի, արտթերապիստի և երաժշտական էրգոթերապիայի)  ծառայություները մեկ տեղում:

Վերականգնողական և խնամքի ծառայություններ ստանալուն զուգահեռ երեխաները կենտրոնի ընդարձակ խաղասենյակում մասնակցում են նաև խմբային խաղերի և կազմակերպում են իրենց ժամանակը բացօթյա խաղահրապարակներում:

Կենտրոնում աշխատում են բարձրակարգ և փորձառու մասնագետներ, ովքեր ջանք չեն խնայում երեխաների ֆիզիկական կարողությունների վերականգնման, մտավոր ունակությունների զարգացման, շրջապատող միջավայրում  ադապտացման, հնարավորությունների առավելագույն մակարդակով դրսևորման, ինքնուրույնության ձեռքբերման ու ամրապնդման համար:

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'