Ադրբեջանի ոստիկանությունն արձակում է ցմփոր ծառայողներին
International newsԱդրբեջանի ներքին գործերի արագ գործողությունների ոստիկանական գնդում զանգվածային կրճատումներ են սկսվել:
Faktxeber.com լրատվական կայքը Արագ գործողությունների ոստիկանական գնդի ղեկավարությունը տեղեկացրել է կառույցի 140 աշխատակիցներին` նրանց ֆիզիկական տվյալները` հասակն ու որովայնի չափը ստանդարտին չհամապատասխանելու պատճառով աշխատանքից ազատելու մասին:
Կառույցի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ռաջաբ Ռաջաբովը աշխատանքից ազատվող աշխատակիցներին 4 օր ժամանակ է տվել: Բացի այդ, աշխատանքից կհեռացվեն նաեւ այն ոստիկանները, որոնք կենսաթոշակի անցնելուց հետո դեռեւս շարունակում են աշխատել համակարգում: