ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Բաղդադ կատարած այցի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել է 10 մարդ, 20-ից ավելին վիրավորվել են, հայտնել է Associated Press-ը:
Մահապարտ-ահաբեկիչների կողմից Բաղդադի շրջանում երեք պայթյուն է գրանցվել, որտեղ հիմնականում շիաներ են ապրում:
Ըստ նախնական տվյալների՝ պայթյուններից մեկը որոտացել է ոստիկանության մոտ:
Քերին ժամանել է Իրանի մայրաքաղաք՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու վերաբերյալ հարցերի քննարկման համար: