Մովսիսյանը մարզվել է առանց սահմանափակումների
SportՄոսկվայի «Սպարտակ»-ը շարունակում է նախապատրաստվել Սարանսկի «Մորդովիայի» հետ խաղին: Դմիտրի Ալենիչևի թիմը հերթական մարզումն է անցկացրել և ընդհանուր խմբում առանց սահմանափակումների մարզվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
ՀՀ ընտրանու հարձակվողը մի քանի է օր ինչ վերականգնվել է վնասվածքից: «Մորդովիա» - «Սպարտակ» խաղը տեղի է ունենալու հոկտեմբերի 3-ին: