ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում առաջին անգամ բարձրացվել է Պաղեստին պետության դրոշը
International newsՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում առաջին անգամ բարձրացվել է Պաղեստին պետության դրոշը:
France Presse-ի փոխանցմամբ` դրոշը բարձրացրել է այդ երկրի առաջնորդ Մահմուդ Աբբասը և ասել, որ դա պատմական օր է` այդուհետ սեպտեմբերի 30-ը լինելու է Պաղեստինի դրոշի օր:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթ էր ունեցել պաղեստինի նախագահը, կոչ արել, որպեսզի ՄԱԿ-ը ամբողջությամբ ճանաչի Պաղեստինը:

