Ռուսաստանի ԱԳ նախարարը խստորեն քննադատեց Միջին Արևելքի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի վարած ավերիչ քաղաքականությունը:
Ըստ ԻՌՆԱ-ի հաղորդման, Սերգեյ Լավրովը քննադատելով Միջին Արևելքի տարածքում արևմտյան երկրների ու ՆԱՏՕ-ի քաղաքականություններն ու քայլերն ասել է, որ ՆԱՏՕ-ն վերջին տարիներում ավերիչ քաղաքականություն է վարել Միջին Արևելքում:
Լավրովը Մալիի ԱԳ նախարար Աբդոլլահ Դյուփի հետ մամլո համատեղ ասուլիսի ժամանակ ասել է. «Միջին Արևելքի որոշ երկրներում, այդ թվում Լիբիայում ՆԱՏՕ-ի քայլերը հանգեցրել են աղետի ու երկրների ավերման»:
Նա անդրադառնալով Միջին Արևելքի տարածաշրջանում ահաբկչական խմբերի ծավալուն գործունեությանն նշել է, որ անգամներ արևմտյան գործընկերների և առաջին հերքին ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ուշադրությունը հրավիրել ենք տարածաշրջանում ահաբեկչության վտանգի վրա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ ենք արել դատապարտել Սիրիայում իրականացվող ահաբեկչական քայլերը:
Լավրովն ասել է. «Հավանական է, որ Սիրիայում ահաբեկիչների դիրքերից բացի ԱՄՆ-ն նաև հարվածի այդ երկրի պետական ուժերի միջոցով վերահսկվող տարածքները, որպեսզի թուլացնի Սիրիայի կառավարության դիրքերը»: