Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդի խորհրդականը
International newsԱդրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժի` «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի խորհրդականը` Մամեհ Իբրահիմը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Իբրահիմը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով (խուլիգանություն):