Թուրքիայի զինուժը Հաքքարիում հարվածել է քուրդ զինյալների դիրքերին
International newsԹուրքիայի զինված ուժերն օդային հարվածներ են հասցրել երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Թո ւրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Թուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջա և Յուքսեքօվա գավառներում թուրքական օդուժը հարվածել է քուրդ զինյալների 24 հենակետի: Օդային գործողություններից զատ տեղի են ունեցել նաև ցամաքային գործողություններ: Հաղորդվում է, որ երկու զինյալ հանձնվել է թուրքական կողմին: