Ադրբեջանը չի բացառում ԵԱՏՄ-ին անդամակցելու հնարավորությունը
International newsԱդրբեջանը չի բացառում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Sputnik գործակալությանը հայտարարել Է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
«Երբեք մի ասա երբեք»,-նշել Է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին եւ ճշտել, որ այժմ իր երկիրը կենտրոնացած Է Եվրասիական դաշինքի երկրների հետ «ավելի մեծ թվով երկկողմ հարաբերությունների հաստատման» վրա:
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտնել Է, որ Ադրբեջանը, Իրանը, Հնդկաստանը եւ Մոնղոլիան դիտարկում են ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հեռանկարները, իսկ Թուրքիան ցանկություն Է հայտնել առեւտրական համաձայնագիր կնքել միության հետ:
Եվրասիական տնտեսական միությունը միավորում Է Ռուսաստանին, Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին եւ Ղրղզստանին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: